ԵՄ երկրները 9 միլիարդ եվրո կհատկացնեն Ուկրաինային
Եվրամիության երկրները 9 միլիարդ եվրո օգնություն կհատկացնեն Ուկրաինայի։ Այս մասին հունիսի 24-ին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին՝ Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին հաջորդած ճեպազրույցում։
«Մենք հաստատել ենք 9 միլիարդ եվրոյի օգնությունն Ուկրաինային»,- ասել է նա։
Մորավեցկիի խոսքով՝ Ուկրաինան այս օգնության կարիքն ունի։
Նախօրեին հայտնի դարձավ, որ Վաշինգտոնը ևս 450 մլն դոլարի ռազմական օգնություն կուղարկի Կիևին։ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ասել է, որ ռազմական հատուկ գործողության սկզբից Ուկրաինան օգնություն է ստացել, որի ընդհանուր գումարն այս պահին կազմում է մոտ 6,1 մլրդ դոլար։
Հունիսի 20-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ Կիևին ամսական 5 միլիարդ դոլարի օգնություն է անհրաժեշտ, քանի որ Ուկրաինայի տնտեսության կեսը անկում է ապրում: Նրա խոսքով՝ ոչ մի երկիր չի կարող դիմակայել նման իրավիճակին՝ առանց ֆինանսական օգնության։