Հաջորդ մրցաշրջանում մենք կտեսնենք պատմության լավագույն Մեսիին. ՊՍԺ-ի նախագահ
ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին գնահատել է Լիոնել Մեսիի առաջին մրցաշրջանը փարիզյան ակումբում։
«Չի կարելի 7 «Ոսկե գնդակ» ունեցող մարդուն ասել, թե նա ձախողել է։ Նա պատմություն է կերտել։ Նրա լավագույն մրցաշրջանը չէր, բայց «Բարսելոնայում» անցկացրած 20 տարիներից հետո նա նոր երկիր, նոր քաղաք, նոր առաջնություն, նոր թիմ ու մշակույթ է բացահայտել։ Նրա ընտանիքը՝ նույնպես։ Նա նաև կորոնավիրուսով վարակվեց. հեշտ չէր։ Հաջորդ մրցաշրջանում մենք կտեսնենք պատմության լավագույն Մեսիին։ Այս գործարքը ֆինանսական տեսանկյունից հաջող էր արդեն առաջին տարում։ Նույնը կարելի է ասել նաև Մբապեի մասին»,- ՊՍԺ-ի նախագահի խոսքն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։