ՍԱՏՄ ղեկավարն այցելել է Արմավիրի մարզ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու ՍԱՏՄ բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանն այցելել են Արմավիրի մարզ՝ տեղում ծանոթանալու այգիների բուսասանիտարական իրավիճակին և հողօգտագործողների կողմից իրականացվող աշխատանքներին:
Տեսչական մարմնի ղեկավարը ծանոթացել է մարզի տարբեր համայնքներում դեղձի, խաղողի, ծիրանի մշակությամբ զբաղվող ֆերմերային տնտեսություններում բույսերի հիվանդությունների դեմ պայքարի մեխանիզմներին:
Գեորգի Ավետիսյանը լսել է նաև մարզի ֆերմերների և գյուղացիների առաջարկություններն ու մտահոգությունները և պատրաստակամություն հայտնել ՍԱՏՄ գործառույթների շրջանակում մասնագիտական աջակցություն ցուցաբերել:
Նա հորդորել է հողօգտագործողներին մշտական կապի մեջ գտնվել ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչների հետ և պատշաճ իրակացնել ինչպես բույսերի պաշտպանության, այնպես էլ ագրոտեխնիկական բոլոր միջոցառումները: