Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի համագործակցության նոր ճանապարհային քարտեզը
Հունիսի 22-ին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը պաշտոնական այց է կատարել Անկարա։ Նրան նախ ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ապա կայացել է կողմերի՝ ընդլայնված կազմով հանդիպումը։
Քննարկվել են երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները։ Հիմնական օրակարգում, սակայն, եղել է տնտեսությունը։ Ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որոնք կարելի է ներկայացնել հետևյալ կերպ․
1․ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի միջև առևտրաշրջանառությունը հասցվելու է 10 միլիարդ դոլարի։
2․ Կնքվելու է նոր սվոփ պայմանագիր։
3․ Վերացվելու է թուրքական ապրանքների դեմ Սաուդյան Արաբիայի կողմից պաշտոնապես չհայտարարված, բայց գործնականում կիրառվող էմբարգոն։
4․ Դյուրացվելու է Սաուդյան Արաբիայում թուրք գործարարների բիզնեսների հետ կապված գործըթնացները։
5․ Լուծվելու են վիզային և մաքսային խնդիրները, որոնց բախվում են Թուրքիայի քաղաքացիները։
6․ Դյուրացվելու ներդրումների ընթացակարգը սաուդցի ներդրողների համար։