Ֆրանսիական Նիսի բնակիչները դեմ են իրենց քաղաքում «Ֆորմուլա-1»-ի անցկացմանը
Ֆրանսիական Նիսի բնակիչներից կազմված ընդդիմադիր խումբը հայտարարություն է տարածել՝ դժգոհություն արտահայտելով իրենց քաղաքում «Ֆորմուլա-1»-ի Գրան պրիի հնարավոր անցկացման վերաբերյալ։
Բնակիչները համարում են, որ մրցարշավի կազմակերպումը պետական փողերի անտեղի վատնում է, նաև այն կարող է հանգեցնել բնապահպանական խնդիրների։