ՌԴ ԱԳՆ-ը գնահատել է Ուկրաինայում հատուկ գործողության վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը գնահատել է Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումը Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության վերաբերյալ։ Այս մասին նա խոսել է մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է Lenta.ru-ն։
ՌԴ ԱԳՆ ղեկավարն ասել է, որ Ռուսաստանը գնահատում է Ադրբեջանի «հավասարակշռված եւ պատասխանատու» վերաբերմունքը Ուկրաինայում տեղի ունեցողի նկատմամբ եւ «վերջին տարիներին կուտակված հանգամանքների ըմբռնումը, որոնք հանգեցրել են ներկա իրավիճակին»։
Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ ստեղծված հանգամանքները վերաբերում են ոչ միայն եւ ոչ այնքան ուկրաինական հակամարտությանը, որքան եվրոպական անվտանգության ոլորտում տիրող իրավիճակին, որի ողջ ճարտարապետությունը, Լավրովի խոսքով, «վերջին տարիներին համակարգված կերպով ոչնչացվել է արեւմտյան գործընկերների կողմից»։