Բորելը մեկնում է Թեհրան՝ Իրանի միջուկային դոսյեն քննարկելու համար
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը մեկնում է Թեհրան՝ Իրանի միջուկային դոսյեն քննարկելու համար, ասել է միության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Սթանոն։
«Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ամբողջական իրականացմանը վերադառնալու ընթացիկ ջանքերի շրջանակներում Ժոզեպ Բորելը մեկնում է Թեհրան, որպեսզի զրուցի (Իրանի արտաքին գործերի նախարար) Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի եւ այլ համապատասխան գործընկերների հետ»,- գրել է Սթանոն:
Թեհրան մեկնելու փաստն ավելի ուշ Twitter-ում հաստատել է նաեւ ինքը՝ Բորելը։