ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի որդին նույնպես դիմել է՝ McDonald's-ը գնելու համար. Forbes
Բացի Ալեքսանդր Գովորից՝ ռուսական McDonald's ցանցի նոր սեփականատիրոջ համար մրցույթին մասնակցել է եւս հինգ մարդ, պարզել է Forbes-ը։
Դիմողների թվում են ռեստորատորներ Արկադի Նովիկովը եւ Անտոն Պինսկին, Ռուսաստանում McDonald’s-ի ֆրանչայզի գործընկերներ Ռոստիսլավ Օրդովսկի-Տանաեւսկի Բլանկոն եւ Քայրաթ Բորանբաեւը, Kismet Capital Group-ի ներդրող եւ հիմնադիր Իվան Տավրինը եւ Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանի որդին։
Մայիսի 19-ին McDonald's-ը հայտարարել է ռուսական ակտիվների վաճառքի մասին։
Աղբյուրները Forbes-ին հայտնել են, որ վեց հավակնորդներից մեկը նաեւ Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանի որդին է։ Նշվում է, որ նրա ընտանիքը ընտանեկան գրասենյակ ունի Լոնդոնում։ Արմեն Սարգսյանն ունի երկու որդի՝ Վարդանն ու Հայկը։ Թե նրանցից ով է եղել դիմողների թվում, հայտնի չէ։ Forbes-ը հարցում է ուղարկել Հայաստանի նախագահի մամուլի ծառայությանը։