Էկվադորի ոստիկանությունը Թուրքիա ուղարկվող բանանով լի կոնտեյների մեջ ավելի քան 845 կգ կոկաին է հայտնաբերել
Էկվադորի ոստիկանությունը Թուրքիա ուղարկվող բանանով լի կոնտեյների մեջ ավելի քան 845 կգ կոկաին է հայտնաբերել, գրում է Karar թերթը։
Էկվադորի ոստիկանությունը պնդում է, որ կոկաինը նախատեսված է եղել Թուրքիա ուղարկելու համար։ Երկրի մամուլը որպես նպատակակետ նշում է Մերսին նավահանգիստը։
Ոստիկանությունից հայտնել են, որ առգրավված կոկաինը գնահատվում է 50 միլիոն դոլար:
Վերջին մեկ տարվա ընթացքում Էկվադորը դարձել է Թուրքիա կոկաինի մատակարարման հիմնական աղբյուրներից մեկը։