Թուրք սահմանապահները Հունաստանի սահմանը հատելիս ձերբակալել են Գյուլենի զարմուհուն
Թուրք սահմանապահները ձերբակալել են FETO ահաբեկչական կազմակերպության մի քանի կողմնակիցների, այդ թվում՝ կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի զարմուհուն՝ Սումեյ Գյուլենին, որոնք փորձել են անօրինական կերպով Հունաստան անցնել։ Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել 10 մարդ։ Ստուգման արդյունքում պարզվել է, որ նրանցից հինգը FETO-ի անդամներ են։