Իրանն ակնկալում է Ռուսաստանի մասնակցությամբ Սիրիայի հարցով եռակողմ գագաթաժողով անցկացնել
Թեհրանն ակնկալում է շուտով Սիրիայի հարցով Ռուսաստան-Իրան-Թուրքիա գագաթաժողով անցկացնել, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
«Մենք մեր լիակատար պատրաստակամությունն ենք հայտնում մոտ ապագայում անցկացնելու Իրան-Ռուսաստան-Թուրքիա «եռյակի» գագաթաժողովը (Սիրիայի հարցով) Թեհրանում»,- ասել է նա «Ռոսիա 24»-ի եթերում: