Եվրախորհրդարանն աջակցել է Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն
Եվրախորհրդարանն աջակցել է Ուկրաինային եւ Մոլդովային Եվրամիության թեկնածուների կարգավիճակ տրամադրելուն եւ ընդունել համապատասխան բանաձեւ։ Այս մասին Twitter-ում հայտնել է Եվրախորհրդարանի պատգամավոր Վլադիմիր Բիլչիկը։
«Եվրախորհրդարանը ճնշող մեծամասնությամբ բանաձեւ է ընդունում Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի թեկնածուական կարգավիճակի մասին. քվեարկության արդյունքներն ինքնին խոսուն են։ Ուկրաինայի եւ Մոլդովայի թեկնածուի կարգավիճակին աջակցելու հստակ ազդանշան ԵՄ այսօրվա նիստի նախաշեմին»,- գրել է նա։
Բանաձեւին կողմ է քվեարկել 529 պատգամավոր, դեմ՝ 45, ձեռնպահ՝ 14։
Երկրներին թեկնածուի կարգավիճակ տալու վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի ԵՄ անդամ երկրների գագաթաժողովում, որն այսօր մեկնարկում է Բրյուսելում եւ կտեւի երկու օր։