Վթարի պատճառով 12 ժամ ջուր չի լինելու Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունիսի 24-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: