Ուկրաինայի ապագան ԵՄ-ում է․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եզակի և պատմական պահ է համարել Կիևին Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տրամադրելը:
«Անկեղծորեն ողջունում եմ Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ տրամադրելու ԵՄ առաջնորդների որոշումը։ Սա յուրահատուկ և պատմական պահ է Ուկրաինայի և ԵՄ-ի հարաբերություններում»,- գրել է նա Twitter-ի իր էջում։
Զելենսկին ԵՄ գագաթնաժողովի մասնակիցներին հայտարարել է, որ իր երկիրը կարող է դառնալ հանրակցության լիիրավ անդամ:
«Ես ցանկանում եմ այսօր ևս մեկ անգամ անձամբ հաստատել, որ Ուկրաինան կարող է դառնալ Եվրամիության լիիրավ անդամ»,– ասել է նա գագաթնաժողովի մասնակիցներին հղած տեսաուղերձում, որի ձայնագրությունը հրապարակվել է ապրիլի 24-ին նրա Telegram-ալիքում:
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելին, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին և Եվրամիության անդամ երկրների բոլոր առաջնորդներին:
«Ուկրաինայի ապագան ԵՄ-ում է», – նշել է Ուկրաինայի նախագահը:
Զելենսկին նաև տեսաուղերձ է հրապարակել, որում ասել է, որ Ուկրաինան այդ պահին սպասում էր ավելի քան 30 տարի:
Հինգշաբթի Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները որոշում են ընդունել Ուկրաինային և Մոլդովային տրամադրել հանրակցության կազմի մեջ մտնելու թեկնածու երկրի կարգավիճակ: