Չավուշօղլու. Ստամբուլում «ցորենի հարցով» հանդիպում է նախատեսվում
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ստամբուլում նախատեսվում է տեխնիկական հանդիպում «ցորենի հարցով», որի ժամկետները դեռեւս ճշտված չեն։
«Տեխնիկական հանդիպում է նախատեսվում Ստամբուլում, բայց ժամկետներն առայժմ հայտնի չեն»,- ասել է Չավուշօղլուն հինգշաբթի Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի հետ կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսում։
Մինչ այդ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը տեղեկացրել էր, որ սեւծովյան նավահանգիստներից ցորենի արտահանման հարցում որոշակի առաջընթաց կա, բայց մնում են տեխնիկական հարցեր, որոնք պահանջում են քննարկումներ Ռուսաստանի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի հետ։