Թուրքիան դիտարկում է Eurofighter Typhoon-ի ձեռքբերման հարցը, եթե ԱՄՆ-ը չվաճառի F-16-եր
Թուրքիան կդիտարկի Eurofighter Typhoon կործանիչների ձեռքբերման հարցը, եթե ԱՄՆ-ը չցանկանա Անկարային F-16 ինքնաթիռներ վաճառել, տեղեկացրել է թուրքական Star թերթը։
«Քանի դեռ թուրքական ազգային կործանիչը շարք չի մտել, Թուրքիան կարող է ձեռք բերել Eurofighter Typhoon՝ որպես միջանկյալ լուծում, եթե ԱՄՆ-ը հրաժարվի F-16-եր տրամադրել»,- ասել է Թուրքիայի Ռազմաօդային ուժերի հրամանատար Հասան Քուչուկակյուզը։
Թերթի տվյալներով՝ Քուչուկակյուզը մայիսին այցելել էր Մեծ Բրիտանիա (Eurofighter կոնսորցիումի հիմնական արտադրողն է) եւ հանդիպել Թագավորական ՌՕՈւ-ի հրամանատար, մարշալ Մայք Վինգսթոնի հետ։ Թուրք գեներալը Բրիտանիայում ուսումնասիրել էր Typhoon մարտական ինքնաթիռները, նշել է Star-ը։
Անունը չնշած թուրք պաշտոնյան թերթի հարցազրույցում նշել է, որ Eurofighter Typhoon կործանիչները «շատ լավն են» եւ կարող են ժամանակավոր տարբերակ լինել՝ մինչեւ զինանոցում հայրենական ինքնաթիռների հայտնվելը։