«Միասին ելույթով հանդես էինք գալիս Երևանում»․ Սերգեյ Ժուկովը ներկայացրել է կնոջ հետ ծանոթության պատմությունը
«Руки вверх!» խմբի մենակատար Սերգեյ Ժուկովը Teleprogramma.pro պորտալին տված հարցազրույցում ներկայացրել է կնոջ՝ Ռեգինա Բուրդի հետ ծանոթության պատմությունը։ Ժուկովն ու Բուրդը ծանոթացել են 2006թ․-ին՝ Երեւանում շրջագայության ընթացքում, ուր արտիստը ժամանել էր «Сливки» խմբի կազմում։
«Հիանալի հիշում եմ այն երեկոն, երբ ես ու Ռեգինան ծանոթացանք։ Այդ ժամանակ «Руки Вверх!» եւ «Сливки» խմբերը միասին համերգով հանդես էին գալիս Երեւանում։ Հետո մեզ ռեստորան հրավիրեցին, ուր ես ու Ռեգինան նստած էինք մի սեղանի շուրջ։ Աշխատում էի ամեն կերպ արժանանալ նրա ուշադրությանը։
Բայց նա շատ համեստ վարքագիծ էր դրսևորում։ Դա բոլորովին հատկանշանական չէ շոու-բիզնեսի համար։ Հավանաբար, Ռեգինան ինձ հենց դրանով է գրավել։ Հետո ես երկար ժամանակ հոգ էի տանում ապագա կնոջս մասին։ Գնում էի Ռեգինայի տան մոտ եւ կանգնում անկյունում, որ նրա հայրը չտեսներ ինձ և չանհանգստանար նրա համար։ Իսկ առաջին համբույրին հասա միայն տասն ամիս անց։ Մինչև հիմա այդ ժամանակների մասին մտածելիս «ստամոքսումս թիթեռներ» են հայտնվում»,- խոստովանել է Ժուկովը։