Կառավարությունի զինծառայությունից ազատեց երիտասարդ գիտնական Աշոտ Բաղդասարյանին
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 23-ի նիստում որոշեց պարտադիր զինծառայությունից ազատել Աշոտ Ռաֆիկի Բաղդասարյանին:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման ընդունումը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնման հնարավորություն ստեղծելու անհրաժեշտությամբ:
27-ամյա Աշոտ Բաղդասարյանը համալսարանից հետո ուսումը շարունակել է Հայ-ռուսական համալսարանի ասպիրանտուրայում, ապա այս տարի պաշտպանել թեկնածուական ատենախոսություն եւ ստացել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Աշոտ Բաղդասարյանը 7 գիտական հոդվածների հեղինակ է, որոնք նաև զեկուցվել են մի շարք միջազգային կոնֆերանսներում: