Խորհրդարանական լսումներ. Իշխանությունները նորից ցանկանում են փոփոխություններ մտցնել Ընտրական օրենսգրքում
Երևանում հունիսի 23-ին, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ, ընթանում են խորհրդարանական լսումներ։ Քննարկվում է Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքում (սահմանադրական օրենք) փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը։