Էկվադորի նախագահը վարակվել է կորոնավիրուսով
Էկվադորի նախագահ Գիլյերմո Լասոն վարակվել է կորոնավիրուսով, տեղեկացրել է նախագահին առընթեր հանրության հետ կապերի գլխավոր քարտուղարությունը։
«Նախագահին առընթեր հանրության հետ կապերի գլխավոր քարտուղարությունը տեղեկացրել է, որ հանրապետության նախագահ Գիլյերմո Լասոյի COVID-19-ի թեստի պատասխանը դրական է»,- նշվել է քարտուղարության Թվիթերի էջում տեղակայված հաղորդագրությունում։
Նշվել է նաեւ, որ պետության ղեկավարը պատվաստված էր, հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների, եւ նա շարունակում է աշխատել։