Խելամիտ չէր լինի ՆԱՏՕ-Ռուսաստան հիմնարար ակտը խզելը․ Շոլց
Խելամիտ չէր լինի ՆԱՏՕ-Ռուսաստան հիմնարար ակտը խզելը։ Այս մասին Բունդեսթագում ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
«1997 թվականին ստորագրված փաստաթուղթը հաստատում է հենց այն սկզբունքները, որոնք Պուտինն այդքան կոպտորեն խախտում է․ բռնություն չկիրառելը, սահմանների նկատմամբ հարգանքը, անկախ պետությունների ինքնիշխանությունը, եւ նրան պետք է նորից ու նորից հիշեցնել այդ մասին»,-ասել է Գերմանիայի կանցլերը։