Բայդենը Կոնգրեսին խնդրել է երեք ամսով վերացնել վառելիքի դաշնային հարկը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին խնդրել է երեք ամսով վերացնել վառելիքի դաշնային հարկը։
«Երեք ամսով վերացնելով դաշնային հարկը` մենք կարող ենք իջեցնել գինը, ինչը փոքր-ինչ կթեթևացնի բնակիչների հոգսը», – ասել է Բայդենը ժողովրդին ուղղված ելույթում:
Բայդենի խոսքով՝ մեկ գալոն (3,785 լիտր) բենզին գնելիս վճարվում է 18 ցենտ հարկ, դիզվառելիքի դեպքում՝ 24 ցենտ։