Շուրջ 1100 զոհ․ Աֆղանստանում ավերիչ երկրաշարժի հետևանքները
Աֆղանստանում երկրաշարժի հետևւանքով զոհվածների թիվը հասել է 1,1 հազարի, տուժել է ավելի քան 1650 մարդ, հաղորդում է Tolo News հեռուստաալիքը:
Ավելի վաղ Պակտիկա նահանգի մշակույթի և տեղեկատվության վարչության ղեկավար Ամին Հուզայֆան «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ զոհերի թիվը գերազանցել է 1000-ը, ավելի քան 1,5 հազար մարդ տուժել է:
Նշվում է, որ զոհերի թիվը կարող է աճել։
ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS) ավելի վաղ հայտնել էր Աֆղանստանում 6,1 մագնիտուդով երկրաշարժի մասին: Հաղորդվում էր Պակիստանի հետ սահմանակից Պակտիկա և Խոստ նահանգներում ուժեղ ավերածությունների մասին:
Աֆղանստանում իշխող «Թալիբան» շարժման առաջնորդ Հայբաթուլլա Ախունդզադան կոչ է արել միջազգային հանրությանը և հումանիտար կազմակերպություններին երկրաշարժից հետո օգնություն ցուցաբերել Աֆղանստանին: