Մեծ Բրիտանիայում արտակարգ դրություն է հայտարարվել
Մեծ Բրիտանիայում հունիսի 22-ին, արտակարգ դրություն է հայտարարվել մայրաքաղաք Լոնդոնի կոյուղիում պոլիոմիելիտ վիրուսի հետքերի հայտնաբերման պատճառով: Այս մասին հայտնել է Kp. ru-ն:
Այդ մասին հայտարարել են առողջապահության ոլորտում անվտանգության հարցով բրիտանական գործակալությունում:
Հաղորդվում է, որ վիրուսի հետքերը նկատվել են Լոդոնի արևելքում կեղտաջրերի մաքրման գործարանում, որը սպասարկում է մոտ 4 միլիոն բնակչությամբ թաղամասի: Գերատեսչությունում հայտնել են, որ երկրում պոլիոմիելիտի հետքեր են հայտնաբերվում տարվա մեջ 1-3 անգամ, ինչը որպես կանոն պայմանավորված է այդ հիվանդության դեմ պատվաստմամբ: