Թուրքիայի ՊՆ-ն հացահատիկի խնդրի շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունները կառուցողական է անվանել
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Մոսկվայում ռուսական ռազմական գերատեսչության պատվիրակության հետ բանակցությունները, որտեղ քննարկվել է «հացահատիկի խնդիրը», եղել են «կառուցողական ու դրական»։
Ավելի վաղ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ որոշակի առաջընթաց կա Սև ծովի նավահանգիստներից հացահատիկի արտահանման հարցում, սակայն կան տեխնիկական հարցեր, որոնք պահանջում են քննարկումներ Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի հետ։
«Երեկ Մոսկվայում կայացել է Թուրքիայի և Ռուսաստանի ռազմական պատվիրակությունների հանդիպումը՝ պարենային ճգնաժամը լուծելու և ուկրաինական նավահանգիստներում հացահատիկով նավերը տարհանելու նպատակով: Հանդիպումն անցել է կառուցողական և շատ դրական մթնոլորտում»,- «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են Թուրքիայի ռազմական գերատեսչությունում: