ԱՄՆ-ն իր աջակցությունն է հայտնել Լիտվային՝ կապված Կալինինգրադի շրջանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ
Լիտվան ՆԱՏՕ-ի դաշինքի անդամ է։ Մենք հավատարիմ ենք մնում ՆԱՏՕ-ի դաշինքի առջեւ ստանձնած պարտավորություններին, ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։
«Դա ներառում է, իհարկե, հավատարմությունը 5-րդ հոդվածին, որը ՆԱՏՕ-ի դաշինքի հիմքն է: Մենք աջակցում ենք ՆԱՏՕ-ին, mենք աջակցում ենք ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին եւ աջակցում ենք Լիտվային»,-ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Լիտվայի կողմից Կալինինգրադի տարանցման սահմանափակմանը հնարավոր պատասխան միջոցները ոչ թե դիվանագիտական, այլ գործնական կլինեն, եւ դրանք արդեն մշակվում են միջգերատեսչական մակարդակով։
Ավելի վաղ Լիտվան երկարացրել է սահմանափակումները Կալինինգրադ արգելված ապրանքների փոխադրման եւ բեռնափոխադրումների ճանապարհային տարանցման վրա։