Ուկրաինան խնդրել է ԵՄ-ում թեկնածուի կարգավիճակ չտրամադրել Վրաստանին․ Ղարիբաշվիլի
Ուկրաինան Բրյուսելին խնդրել է Վրաստանին ԵՄ-ում թեկնածուի կարգավիճակ չտրամադրել։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Նա ընդդիմադիր Սալոմե Սամադաշվիլիին «դավաճան» է անվանել, գրում է «Նովոստի Գրուզիա»-ն։
«Տիկին Սալոմե Սամադաշվիլին անձամբ գնացել է Բրյուսել եւ խնդրել կարգավիճակ չտալ։ Ծանոթացեք երկրի դավաճանի հետ»,-խորհրդարանում ասել է վարչապետը։
Սամադաշվիլին առարկել է Ղարիբաշվիլիին եւ նրան մեղադրել ստի մեջ։
Խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հորդորել է նրան չխախտել կանոնները եւ հետագայում օգտագործել խմբակցությանը տրված ժամանակը բողոքարկելու համար։ Վարչապետն, իր հերթին, շարունակել է մեղադրել ընդդիմությանը։
«Միացյալ ազգային շարժումը՝ Սաակաշվիլիի գլխավորությամբ, չէր ուզում եւ չի ուզում, որ երկիրը ստանա թեկնածուի կարգավիճակ, ես ձեզ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ»,-ասել է Ղարիբաշվիլին։