Նատալիա Արզաքանցյան-Ռոտենբերգը շարունակում է ինտենսիվ շփումները երևանցիների հետ․ նա այսօր Աջափնյակում էր
Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալիա Ռոտենբերգը, ով Երևանի քաղաքապետ դառնալու մտադրություններ ունի ու երեկվանից սկսել է «քարոզարշավը», որոշել է այսօր էլ շփվել Աջափնյակի բնակիչների հետ։
Տիկին Ռոտենբերգ-Արզաքանցյանը մի քանի լուսանկար է հրապարակել այն մասին, թե ինչ ինտենսիվ շփումների մեջ է Երևանի բնակիչների հետ։
Նշենք, որ Ռոտենբերգը իր շփումները սկսել էր մետրոյի կայարաններ շրջայցով։