Զոհվածների հարազատները ՔԿ-ի բակում են. զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորեղբայրը ՔԿ է հրավիրվել (Տեսանյութ)
44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորեղբայրը՝ Արթուր Գալեյանը, այսօր՝ հունիսի 22-ին, հրավիրվել է Քննչական կոմիտե՝ քննչական գործողությունների։ Զոհված զինծառայողների հարազատներն ի աջակցություն Գալեյանի՝ հավաքվել են Քննչական կոմիտեի բակում։
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին ռազմական ոստիկանությունը ձերբակալել էր Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին, եւ նրա եղբորը՝ Արթուր Գալեյանին: Դատարանը, սակայն, Գալեյան եղբայրներին ազատ արձակելու որոշում է կայացրել։ Ըստ Քննչական կոմիտեի՝ նրանք մեղադրվում են զորամաս ապօրինի մուտք գործելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ ծանր վիրավորանք հասցնելու մեջ:
Նշենք, որ գործն ըստ քննչական ենթակայության ԱԱԾ ուղարկելու փոխարեն, Գալեյանների վերաբերյալ քրեական գործը վերցվում է ԶՔԳՎ վարույթից եւ տեղափոխվում Քննչական կոմիտե։ Այդ որոշումը զոհվածների հարազատների դժգոհությունն է առաջացրել։ Այդ առնչությամբ փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գալեյանների վերաբերյալ քրեական գործը քննելու է մի կառույց, որի ղեկավարի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Գալեյանների կողմից»։