Կանադայում թույլ են տվել հնդկացիական խորհրդանշաններ պատկերել զինվորականների տապանաքարերին
Կանադայի բնիկ հնդկացիական ցեղերի հոգեւոր խորհրդանշանները կարող են պատկերվել կանադացի զինվորականների տապանաքարերին, տեղեկացրել է Ottawa Sun-ը։
Պարբերականի տվյալներով՝ Կանադայի զինված ուժերի պաշտոնական ցանկում ներառված 10 եւ 11-րդ նշաններն են «բուժական անիվը» եւ «անսահմանության խորհրդանշանը»։
Բնիկ ժողովուրդների գծով խորհրդական Փատրիկ Սթիվենսը նշել է, որ բուժական անիվը շրջանակ է, որը բաժանված է չորս մասի՝ չորս փետուրներով։ Այն ընտրվել է, որովհետեւ ընդհանուր խորհրդանշան է բնիկ ժողովուրդների շատ ցեղերի համար։
«Խորհրդանշանը բազմաթիվ մեկնություններ ունի, բայց ինձ սովորեցրել են, որ այն աշխարհի չորս մասերն է խորհրդանշում՝ չորս ուղղությունները, եւ այն ուղին, որով մենք ընթանում ենք մեր կյանքում՝ ծնվելուց մինչեւ պատանեկություն, հասունություն, իսկ հետո եւ ծերություն»,- ասել է Սթիվենսը։
Նա նաեւ ավելացրել է, որ շրջանակը կարելի է ներկայացնել հնդկացիների համար սրբազան չորս դեղերի տեսքով՝ շալֆեյ, թութուն, անուշաբույր խոտ եւ մայրի։
Անսահմանության խորհրդանշանը ներկայացնում է «կապը բնիկ ժողովուրդների եւ եվրոպացի վերաբնակների միջեւ» եւ կենտրոնական տեղ է զբաղեցնում մետիսների դրոշի վրա։
Բացի այդ, այժմ քննարկվում է ցուցակում երրորդ նշանի ներգրավման հարցը, որը կարող է լինել ինուիների ցեղի խորհրդանշանը։
Այդ ցուցակում կան այնպիսի խորհրդանշաններ, ինչպիսին են քրիստոնեական խաչը, Դավթի հրեական աստղը, մուսուլմանական կիսալուսինը եւ աստղը, բարեպաշտության բուդդայական անիվը։
Հնդկացիական խորհրդանշանների բացակայության պատճառով բնիկ ժողովուրդների զինվորների տապանաքարերին եղել է միայն «զինվոր-գուրոն» մակագրությունը, նշել են հնդկացիական ցեղերի ներկայացուցիչները։
Ցեղապետ Ալմա Ման Սքոթը օրհնել է նոր խորհրդարնշանները երգի եւ թմբուկի հնչյունների ուղեկցությամբ։ Պաշտոնական զինվորական ցուցակում խորհրդանշանների ներգրավման արարողությանը տեղի է ունեցել ծխամորճ ծխելու արարողություն, որն անցկացրել է ալգոնկինների ցեղապետ եւ կրակի պաշտպան Փիտեր Դեկոնտին։
Լուրեր Հայաստանից - NEWS.am