Ջհանգիրյանը չի կանգնի Վանեցյանի կողքին. Հովիկ Աղազարյան. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Նախօրեին Ռուբեն Վարդազարյանն հայտարարել էր, թե ապացույց ունի, որ իր դեմ կատարվող բոլոր գործողությունները քաղաքական որոշման արդյունք են` որպես ապացույց հրապարակելով իր՝ ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի ու ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի մասնակցությամբ զրույցի ձայնագրությունը: Տեղի ունեցածը բուռն ռեակցիա առաջ բերեց, շատերը դատապարտեցին այդ իրողությունը, շատերը դա համարեցին պետության դատավճիռ: Բայց շատերն էլ հարցը տարան տիպիկ «ռազբորկայի» դաշտ, թե՝ Վարդազարյանը «գործ տվող» է, համ էլ «հացի սեղանը հարամեց»:
Մինչդեռ փաստը սա է: Եթե Ջհանգիրյանի ասածները ճիշտ են, ապա նշանակում է, որ Հայաստան կոչվող պետություն իրոք գոյություն չունի. հակառակ դեպքում ԱԱԾ եւ իրավապահ կոչված այլ կառույցներն իրար հերթ չտալով, կնետվեին Նիկոլին կալանավորելու: Եթե Ջհանգիրյանն ինքն իրենից է հորինել, ապա նշված կառույցները պետք էնույն արագությամբ նրան կալանավորեին, թե այս ի՞նչ ես մոգոնել պետության մասին, ա՛յ, վնասարար: Բայց ոչ մեկը կա եւ ոչ էլ՝ մյուսը, այսինքն՝ պետություն չկա:
Ամեն դեպքում, այս մասին «Իրավունքը» որոշեց զրուցել նաեւ ՔՊ–ականների հետ, թեկուզեւ հասկանալու համար, թե երբ Ջհանգիրյանը «անկյուններում» իրեն այդքան ջանքերով պաշտոնի նստեցրած Նիկոլի հասցեին է նման բաներ ասում, ի՞նչ են մտածում նրա հետագա պաշտոնավարման մասին: Մեր զրուցակիցն է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, որը, հասկանալի է, խոսքը սկսեց «հացի սեղան ըհարամելու» հիշատակված թեզից.
Նախ ասեմ, որ ձայնագրելը հացի սեղանի շուրջ շատ տգեղ բան է: Բայց ավելի նողկալ ի է, որ այդ ձայնագրությունը տեղի է ունեցել մոտ մեկ տարի առաջ ու փաստորեն հիմա է հրապարակվել, ըստ էության, սա բարոյական առումով ոչ մի տեղ չտեղավորվող բան է: Ինչ վերաբերվում է պարոն Ջհանգիրյանին, ապա նրա ասած շատ մտքերի հետ ես համաձայն եմ, եթե հանենք լեքսիկոնից որոշ նրբությունն եր: Ասում են՝ ինքը վարչապետի դեմ բաներ ա խոսել, ես նման բան չեմ նկատել, որովհետեւ ինքը զրույցի մեջ ընդհանուր գնահատականն եր է տվել, համեմատելով տարբեր գործիչների միմյանց հետ: Այսինքն, պարոն Ջհանգիրյանը Վանեցյանին համեմատում է Ռոբերտ Քոչարյանի հետ, եւ իր համար նախապատվելի է Վանեցյանը: Բայց, եթե առիթը լինի, բնական է, որ չի գնալու կանգնի Վանեցյանի կողքին։
Այս ինքն, այդքան վստա՞հ եք, որ Ջհանգիրյանը թիկունիքից հարված չի հասցնի։
Նախ՝ ես վստահ եմ, որ ինքը այն մարդը չի, որ թիկունքից հարված հասցնի: Երկրորդ, այսօր մեր իշխանության մեջ կառավարումը տեղի է ունենում այնպիսի մեխանիզմներով եւ այնպիսի թափանցիկությամբ, որ որեւէ մեկի մտքով անգամ եթե անցնի մեր թիմին հարված հասցնի, ապա այդ հարվածը հետ է վերադառնալ ու բումերանգի էֆեկտով։
Պարոն Աղազարյան, այս օրերին եւս մեկ սկանդալ պայթեց: Ի՞նչ գնահատական կտաք Ապարանում տեղի ունեցած արյունոտ միջադեպին:
Ապարանում տեղի ունեցածը գողական–կիսագողական բարքերի հետեւանքն է, որից ձերբ ազ ատվ ել ուն միտվ ած գործընթաց է գնում։ Կոնկրենտ միջադեպի մեղավորները, անկախ նրանից, թե ով որ դիրքերում է, պետք է պատասխան տան օրենք ի խստությամբ: Այսքանը կարող եմ ասել այդ ողբերգության մասով»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: