Մայամիի օդանավակայանում վայրէջք կատարելիս այրվել է 126 ուղևորով ինքնաթիռը
Մայամիի օդանավակայանում այրվել է ինքնաթիռ, տուժել է երեք մարդ, տեղեկացրել է Associated Press-ը։
Գործակալության տվյալներով՝ Սանտա Դոմինգոյից ժամանած ինքնաթիռը՝ 126 ուղեւորով, այրվել է վայրէջք կատարելիս։ Հրդեհի պատճառը վայրէջքի ժամանակ անիվների խափանումն է եղել, նշվել է հաղորդագրությունում։
Երեք ուղեւոր հայտնվել է հիվանդանոցում, մյուսներն օգնության կարիք չեն ունեցել։