Մահացել է ռուսական «Ձայնը» նախագծի մասնակից Լևան Կբիլաշվիլին
31 տարեկանում մահացել է վրացի երգիչ, ռուսական «Ձայնը» նախագծի մասնակից Լեւան Կբիլաշվիլին, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։
Մահվան պատճառը չի նշվում։
Երգչուհի Լյուբով Ուսպենսկայան, որը Կբիլաշվիլիի հետ զուգերգով է հանդես եկել, սոցիալական ցանցերում գրել է, որ կորցրել է ընկերոջ, կարելի է ասել՝ եղբոր», որը երիտասարդ էր, տաղանդավոր, ինչպես նաեւ մեծ հույսեր եր ներշնչում։
Արտիստը մասնակցել է ռուսական «Առաջին ալիքի» յոթերորդ եթերաշրջանին եւ փուլերից մեկի ընթացքում երգել է հայ երգիչ Նարեկ Գեւորգյանի հետ։