Շվեդիան իրականացրել է աշխարհում առաջին թռիչքը 100 տոկոս էկոլոգիական ավիավառելիքի օգտագործմամբ
Շվեդական Braathens Regional Airlines (BRA) ավիաընկերությունն իրականացրել է աշխարհում առաջին թռիչքը 100 տոկոս էկոլոգիական ավիավառելիքի օգտագործմամբ։
Մոտ 1 ժամ 20 րոպե տևողությամբ թռիչքն իրականացվել է ATR 72-600 տուրբոպրոպային միջին հեռահարության ինքնաթիռով շվեդական Մալմոյից Ստոկհոլմ (մոտ 500 կմ):
BRA Airlines-ը նախատեսում է մինչև 2030 թվականը Շվեդիայում իր բոլոր չվերթներն իրականացնել 100 տոկոս էկոլոգիական վառելիքով, գրում է Коммерсант-ը։