«Ամուր մեջքը» իսկական հրաշքներ կգործի. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Օրերս «Հայանտառ» ՊՈԱԿ–ի «Սիսիանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն է նշանակվել Տիգրան Համբարձումյանը, ով ՔՊ–ական սիսիանցի պատգամավոր Կարեն Համբարձումյանի հարազատ եղբայրն է:
Սիսիանում տարածված լուրերի համաձայն, նա դեռ ոչ վաղ անցյալում աշխատել է Ռազմական ոստիկանությունում, ասում են ժամանակին տարբեր քրգործերից է կարողացել «պլստալ»: Դե, քանի որ հիմա պատգամավոր եղբայր ունի, կարելի է միանգամից տնօրեն դառնալ:
Տեսնես Նիկոլը գոնե մեկ–մեկ հիշո՞ւմ է, թե ինչեր էր խոստանում՝ աթոռ ստանալու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: