Սպիտակեղեն Ստաս Միխայլովից. ռուս երգիչը զբաղվում է սպիտակեղենի արտադրությամբ
Ռուսական էստրադայի ներկայացուցիչ Ստաս Միխայլովը զբաղվում է սպիտակեղենի արտադրությամբ: "НеоТек" ընկերությունը, որը զբաղվում է դիզայնով, նշել է, որ դրանք յուրահատուկ տեղ են զբաղեցնում ռուսական շուկայում: Դրանք վաճառքի են հանվել շատ հետաքրքիր և յուրահատուկ մակագրությամբ' «Все для тебя»:
Նշենք, որ նմանատիպ անվանում ունի նրա սիրելի և հայտնի երգերից մեկը: Սպիտակեղենի վրա մակագրված է նրա երգերի տեքստերից հայտնի տողեր: Արտադրողների խոսքով' այդպիսի սպիտակեղը յուրահատուկ կերպով կզարդարի ննջարանը: