Դիմա Բիլանի նախկին ընկերուհին ամուսնանում է (լուսանկար)
Հեռուստահաղորդավարուհի և դերասանուհի Ելենա Կուլեցկայան, ով հանդիսանում էր Դիմա Բիլանի նախկին ընկերուհին, պատրաստվում է ամուսնանալ: Օրերս նա ամուսնության առաջարկություն է ստացել իր նախագծի օպերատոր Ստանիսլավ Ռոմանոսկովից: Այս մասին նա գրառում է թողել միկրոբլոգում: Սիրահար զույգերը նկարի ներքո արված է հետևյալ մակագրությունը. «Եվ ես ասացի այո»:
31-ամյա Ելենան մանեքենուհու գործունեությունը սկսել էր 2001 թվականից' համագործակցելով մի քանի ընկերութունների հետ: Նա մասնակցել է նաև մի շարք բրենդների գովազդներում, ինչպիսիք են «Rolex», «Nina Richi», «Etam», «Helena» «Rubinstein», «Mary Kay»: Նա Ռուսաստանում հայտնի դարձավ Orbit մաստակի գովազդում նկարահանվելիս:
Սակայն Ելենան առավել հայտնի դարձավ, երբ Դիմա Բիլանի ընկերուհին էր: Դիմա Բիլանն անգամ խոստացել էր ամուսնանալ նրա հետ, եթե հաղթի «Եվրատեսիլում»: 2008 թվականին Դիմա Բիլանը հաղթանակ տարավ, սակայն նրանց հարսանիքը չկայացավ: 2011 թվականին երգիչը խոստովանեց, որ իրենց սիրավեպն ավարտված է:
Դիմա Բիլանի պրոդյուսերի նախկին ամուսինը հայտարարել էր, որ Յանա Ռուդկովսկայան 30 հազար դոլար է տվել Ելենային, որպեսզի ներկայանա և խաղա որպես Դիմա Բիլանի ընկերուհի: