Չինաստանում թույլ են տվել տուն գնել սննդի դիմաց
Չինական Central China Real Estate կառուցապատող ընկերությունը թույլ է տվել գնորդներին նորակառույց շենքերի բնակարանների մի մասի դիմաց սննդով վճարել: Ընկերությունը սկսել է որպես կանխավճար ֆերմայում աճեցված սխտոր ու ցորեն ընդունել, գրում է Bloomberg-ը։
Central China-ն քաղաքացիներին առաջարկել է մինչեւ 160 000 յուան վճարել հացահատիկի համար, որպեսզի օգնի նրանց բաժնետոմսերի սեփականատերեր դառնալ River Mansion բնակելի համալիրում, որը կառուցվում է Հենան նահանգի Շանցիու քաղաքում: Չինաստանում անշարժ գույքի պահանջարկի կտրուկ անկումն է ստիպել կառուցապատողի կողմից բերքը որպես վճարում ընդունել, այդ կերպ ընկերությունը փորձում է ավելի շատ գնորդներ ներգրավել իր նախագծերի համար:
Նման օգուտը շատ ձեռնտու է ֆերմերներին՝ Central China-ի հետ գործարք կնքելիս ցորենի մեկ կիլոգրամը կարժենա չորս յուան, մինչդեռ պետական պահեստային ընկերությունները պատրաստ են վճարել առավելագույնը 3-3,1 յուան՝ մեկ կիլոգրամի համար: Մեկ ամիս առաջ ընկերությունն առաջարկել էր սխտորի բերքը գնել մեկ կիլոգրամի դիմաց 10 յուանով, մինչդեռ այս ապրանքի մեծածախ գինը, ըստ Չինաստանի առեւտրի նախարարության, 6,92 յուանի մակարդակում է։
Նշվում է, որ Հենան նահանգը դեպի ծով ելք չունի, սակայն համարվում է Չինաստանի հացահատիկի ամենամեծ արտադրողը՝ վերջերս տարածաշրջանում աշնանացան ցորենի աննախադեպ մեծ բերք է հավաքվել։