Երևանում կտեղադրվի դիրիժոր Օհան Դուրյանի կիսանդրին
Երևանում կտեղադրվի հայ խորհրդային դիրիժոր Օհան Դուրյանի կիսանդրին։ Հունիսի 21-ին այսպիսի որոշում է կայացվել Երեւանի ավագանու Խորհրդի նիստում։ Կիսանդրին կտեղադրվի Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական շենքի առջեւ։
Օհան Դուրյանը Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ է, Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ, Ֆրանսիայի արվեստների եւ գրականության շքանշանի ասպետ, պարգեւատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով, «Մովսես Խորենացի» մեդալով։