Սոյայի սոուսի շատ օգտագործումը կարող է հանգեցնել կոմայի
ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում երիտասարդն, ով օգտագործել է 1լ սոյայի սոուս, կոմայի մեջ է ընկել: Այս մասին հայտնել են Վաշինգտոնի բժիշկները:
Հայտնի է, որ 19-ամյա տղան գրազ էր եկել իր ընկերների հետ, որ կարող է խմել 1 լիտր սոուսայի սոուս: Տղան հենց խմել էր սոուսը նրա մոտ սկսվել էր ցնցումներ և նրա ընկերները նրան միանգամից տեղափոխել են հիվանդանոց: Սակայն մինչև նրանք հասել էին հիվանդանոց, տղան արդեն ընկել է կոմայի մեջ:
Բժիշկները նրան ստամոքսի լվացում են արել և ներարկել հատուկ լուծույթ՝ ջրից և շաքարավազից պատրաստված: Տղան գիտակցության է եկել 5 ժամ անց և մի քանի օր մնալով հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ, դուրս է գրվել: