Արմին Մայվես. աշխարհի ամենահայտնի մարդակերը բանտում դարձել է բուսակեր
2001թ. Արմին Մայվեսը սպանել և կերել էր մի տղամարդու: Դատավարության ժամանակ նա հայտնել է, որ մանկության ժամանակ նրան շատ ուշադրություն չեն դարձրել, չեն հետքրքրվել նրանով և նա պատկերացրել է, որ ունի Ֆրենկ անունով փոքրիկ եղբայր: Մարդակերի խոսքով՝ նա չի ցանկացել ուտել տղամարդուն, պարզապես Ֆրենկն է խնդրել իրեն, որպեսզի նա գնա այդ քայլին:
Նշենք, որ իր զոհին Մայվիսը գտել էր համացանցով՝ "Cannibal Café" կայքում, որտեղ հայտարարություն էր թողել, որ ցանկանում է մարդ ուտել և, եթե հետաքրքվողներ կան, ապա կարող են իրեն դիմել:
Նրան զանգահարել էր Բերնդ Բրանդեսը և նրանք մանրակրկիտ պլանավորել էին, թե ինչպես Մայվիսը պետք է ուտի նրան: Բրանդեսը ցանկացել էր, որպեսզի իրեն չսպանի և նա կենդանի լինի և տեսնի, թե ինչպես է Մայվեսը նրան ուտում: Սակայն հենց Մայվիսը սկսել է կրտրել նրա մարմնի մասերը նա արյունահոսել է և մահացել:
Մայվիսին դատապարտում են և տեղափոխում բանտ, որտեղ նա դառնում է բուսակեր և բնապահպան: Բանտում նրան ընտրում են՝ որպես Կանաչների առաջնորդ: