Լեհաստանի կառավարող կուսակցության նախագահ Կաչինսկին հեռացել է բոլոր պաշտոններից
Լեհաստանում կառավարող «Իրավունք եւ արդարություն» կուսակցության նախագահ, նախարարների խորհրդի փոխնախագահ եւ Լեհաստանի ազգային անվտանգության ու պաշտպանության գործերի կոմիտեի նախագահ Յարոսլավ Կաչինսկին հրաժարական է տվել բոլոր պաշտոններից, տեղեկացրել է Լեհաստանի մամուլի գործակալությունը։
«Ես այլեւս կառավարությունում չեմ։ Վարչապետ Մաթեուշ Մորավեցկին եւ, որքան գիտեմ, նախագահ Անջեյ Դուդան ընդունել են իմ հրաժարականը»,- ասել է Կաչինսկին։
Լեհաստանի կառավարությունում 72-ամյա Կաչինսկին կարեւոր պաշտոններ է զբաղեցրել 2020-ից, մինչ այդ՝ 2006-2007թթ. եղել է երկրի վարչապետը։ Ներկայում կառավարող «Իրավունք եւ արդարություն» կուսակցությունը Յարոսլավ Կաչինսկին՝ Լեհաստանի ողբերգականորեն զոհված նախագահ Լեխ Կաչինսկու երկվորյակ եղբայրը, անփոփոխ գլխավորել է 2003 թվականից։
2021թ., հերթական վերընտրությունից հետո, Կաչինսկին խոստացել էր, որ այլեւս չի առաջադրվելու կուսակցության ղեկավարի պաշտոնում։