ԱՄՆ-ում աղջիկը 11 տարեկանում 11 մլն դոլար է վաստակել սեփական բիզնեսի շնորհիվ
Դեռահաս աղջիկը միլիոնավոր դոլարներ է վաստակել լիմոնադի բիզնեսի շնորհիվ, հայտնում է The Mirror-ը։
Միքաելա Ուլմերը պատմել է, որ սեփական բիզնեսով սկսել է զբաղվել 4 տարեկանից: Աղջիկը ըմպելիքներ էր ստեղծում խոհարարական գրքի բաղադրատոմսով, որը ժառանգել էր տատիկից։ Բայց նա որոշեց ըմպելիքի մեջ մեղր ավելացնել, ինչն էլ այն շատ պոպուլյար դարձրեց:
2016-ին աղջիկը գործարք էր կնքել լիմոնադ վաճառող խոշոր ընկերության հետ. այդ ժամանակ նա 11 տարեկան էր։ Պրոդուկտը սկսե էին գնել բազմաթիվ նահանգների բնակիչներ, ըմպելիքը կարելի է գտնել 1500 խանութներում, ձեռնարկատերն արդեն 11 մլն դոլար է վաստակել։
«Չեմ կարծում, որ բիզնես սկսելու համար կոնկրետ խորհուրդներ կան։ Բայց եթե դուք տարված չեք ձեր գաղափարով, ապա դժվար կլինի շարունակել ներգրավված լինել զարգացման համար անհրաժեշտ աշխատանքում։ Հավատացեք, որ պետք է շատ աշխատել», - ընդգծել է աղջիկը:
Դրանից հետո Միքաելան շուրթերի բալզամների շարք էր թողարկել եւ գրել էր իր սեփական գիրքը, այդ ամենը նա հասցրել էր անել մինչեւ դպրոցն ավարտելը: Աղջիկը շահույթի տասներորդ մասը նվիրաբերում է մեղուների փրկության հիմնադրամներին։ Նա այժմ 17 տարեկան է, եւ նրա բիզնեսը շարունակում է զարգանալ։