Պատերազմի հետևանքները շատ վտանգավոր են դառնում ոչ միայն Ուկրաինայի, այլև ողջ աշխարհի համար. Մենք կրկնում ենք եւ կրկին պետք է զգուշացնենք համաշխարհային մեծ սովի վտանգի մասին
Պատերազմի հետևանքները շատ վտանգավոր են դառնում ոչ միայն Ուկրաինայի, այլև ողջ աշխարհի համար։ Մենք կրկնում ենք եւ կրկին պետք է զգուշացնենք համաշխարհային մեծ սովի վտանգի մասին, հատկապես Աֆրիկայում։ Եվ հենց պատերազմն է առաջացնում թանկացող գներ եւ էներգիայի եւ սննդի պակաս:
«Մենք աջակցում ենք ՄԱԿ-ի ջանքերին՝ արգելափակելու Ուկրաինայից արտահանումը, եւ ես ուզում եմ պնդել, որ եվրոպական պատժամիջոցները չեն ստեղծում այս ճգնաժամը։ Մեր պատժամիջոցներն ուղղված չեն սննդին, դրանք պարարտանյութերին չեն ուղղված։ Յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է գնել ռուսական սնունդ եւ պարարտանյութ, կարող է դա անել՝ առանց խոչընդոտների: Միլիոնավոր տոննա ցորենը արգելափակված է, եւ միլիոնավոր մարդիկ չեն կարողանա ուտել այս ցորենը։ Այսպիսով, պատերազմը դրամատիկ հետեւանքներ կունենա ողջ աշխարհի համար։ Մենք կոչ ենք անում Ռուսաստանին ապաշրջափակել նավահանգիստները եւ բաց թողնել այդ ապրանքները»,-ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ջոզեֆ Բորելը։