Հայտնի լողացող Jumbo ռեստորանը խորտակվել է Հարավչինական ծովում
Հայտնի լողացող Jumbo ռեստորանը խորտակվել է Հարավչինական ծովում: Այս մասին հայտնել է ռեստորանի սեփականատեր Aberdeen Restaurant Enterprises-ը:
Ընկերությունը հայտնել է, որ լողացող ռեստորանը խորտակվել է կիրակի օրը Պարասելյան կղզիների մոտ «անբարենպաստ պայմանների պատճառով»:
Ռեստորանը փակվել է 2020 թվականի մարտին՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով։
Այն բացվել է 1976 թվականին հանգուցյալ կազինո մագնատ Սթենլի Հոյի կողմից, այն իր փառքի օրերի շքեղության մարմնացումն էր։