Գեներալ Սեյրան Սարոյանի վիճակը վատացել է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանի առողջական վիճակը վատթարացել է, օրերս նրան կրկին արտերկիր են տարել, այս անգամ՝ Բելառուս։ Սարոյանն այլեւս չի կարողանում քայլել եւ տեղափոխվում է բացառապես սայլակով։
Սեյրան Սարոյանը ոտքերի շրջանում անոթային խնդիրներ ունի եւ վերջին տարիներին պարբերաբար բուժվում է արտասահմանում։ Սակայն վերջին շրջանում, անոթային խնդիրներից բացի, այլ ուղեկցող առողջական խնդիրներ էլ են առաջացել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: