TikTok-ը կարող է արգելափակվել ԱՄՆ-ում
TikTok-ին մեղադրում են ԱՄՆ-ից օգտատերերի մասին զգայուն տեղեկություններ հավաքելու մեջ՝ հօգուտ չինական ընկերության։
WION լրատվական հեռուստաալիքի փոխանցմամբ՝ լրատվամիջոցներ են արտահոսել չինական ByteDance ընկերության աշխատակիցների հանդիպումներից աուդիո ֆայլեր, որոնցում ասվում է, որ ընկերությանը հասանելի են եղել ամերիկյան հաշիվների տվյալները։
Տեսապլատֆորմի պաշտոնական պարզաբանման մեջ նշվում է, որ ԱՄՆ-ից օգտատերերի մասին ողջ տեղեկատվությունը ուղարկվում է ամերիկյան Oracle կորպորացիայի սերվերներին։ TikTok-ն ասել է, որ փորձում է նվազեցնել Չինաստանում գաղտնի տվյալներին հասանելիությամբ ինժեներների թիվը:
2021 թվականին Բայդենը չեղարկեց իր նախորդի՝ Դոնալդ Թրամփի գործադիր հրամանը, որը ցանկանում էր արգելել չինական TikTok և WeChat հավելվածներն Ամերիկայում՝ ազգային անվտանգության նկատառումներով: