Քլինթոնը որոշել է չմասնակցել նախագահական ընտրություններին
ԱՄՆ նախկին պետքարտուղար և 2016 թվականի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ չի պատրաստվում առաջադրվել 2024 թվականին գլխավոր պաշտոնի համար: Իր որոշման մասին նա հայտնել է Financial Times-ի հետ հարցազրույցում։
«Դա բացառվում է»,- ասել է ամերիկացի քաղաքական գործիչը։
Քլինթոնը նաև ենթադրել է, որ Դեմոկրատական կուսակցությունը նորից կառաջադրի երկրի ներկա ղեկավար Ջո Բայդենի թեկնածությունը:
Ընտրություններին հնարավոր է նաև հանրապետական Դոնալդ Թրամփի մասնակցությունը։