Բայդենը հայտարարել է, որ չի պլանավորում այցելել Ուկրաինա
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ չի պլանավորում այցելել Ուկրաինա առաջիկայում սպասվող դեպի Եվրոպա և Մերձավոր Արևելք ուղևորությունների ժամանակ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ոչ այս ուղևորության ժամանակ: Դժվար թե…»,-լրագրողներին ասել է Բայդենը:
Բայդենը հաջորդ շաբաթ Գերմանիայում կհանդիպի G7-ի գործընկերների հետ և կմասնակցի Իսպանիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Հաջորդիվ նախատեսվում է նրա շրջագայությունը Մերձավոր Արևելքում՝ Իսրայել այցով: Նախատեսված է նաև այց Սաուդյան Արաբիա: