Իմ դատավարության հարցում շտապում են. Սաակաշվիլի
Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան ի էջում գրառում է կատարել՝ նշելով, որ մի քանի օր առաջ հիվանդասենյակում դատավորն ու դատախազն այցելել են իրեն՝ դատավարությունը վարելու, քանի որ ինքը՝ Սաակաշվիլին չի կարողացել դատարան գնալ, փոխանցում է Aliq.ge-ն։
Սաակաշվիլիի խոսքով՝ իր դատավարության առումով շտապում են, որովհետև առկա «դատողությունների» մասին որոշումը շուտով կկայացնի Ստրասբուրգը և շտապ անհրաժեշտ են նոր «դատողություններ»։
Ըստ երրորդ նախագահի՝ բժիշկները դատախազներին բացատրել են, որ այնպիսի բուժման կուրս է անցնում, որը թույլ չի տալիս ցուցմունք տալ, ինչից հետո դատախազները միջնորդել են՝ 1-2 օրով դադարեցնել բուժումը, որպեսզի շարունակեն ընթացքը։
«Գերմանացի ֆաշիստների գլխում անգամ այսպիսի բան չէր կարող հղանալ»,- գրել է Սաակաշվիլին: